Ծագումով շոտլանդացի։ Զինվորական ծառայությունը սկսել է 1776 թվականից։ Մասնակցել է 1787-1791 թվականների ռուս–թուրքական, 1788-1790 թթ. և 1808-1809 թվականների ռուս–շվեդական, ինչպես նաև նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ կոալիցիոն պատերազմներին (Նապոլեոնյան պատերազմներ)։ 1810 թվականին Միխայիլ Բարկլայ դը Տոլի 1812 թ. եղել է ռազմական մինիստր, մեծ աշխատանք է տարել ռուսական բանակի հզորացման ուղղությամբ։ 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի սկզբին, որպես ռուսական բանակի գլխավոր հրամանատար, կազմակերպել է զորքերի հաջող նահանջը, որը, սակայն, դժգոհություն է առաջացրել կառավարող շրջաններում ն 1812 թ. օգոստոսի 17-ին Բայկալը հրամանատարությունը հանձնել է Մ. Ի. Կուտուզովին։ Բորոդինոյի ճակատամարտում, որպես ռուսական բանակի աջ թևի և կենտրոնի հրամանատար, ցուցաբերել է զորավարական իր տաղանդն ու խիզախությունը։ 1813–1814-ական թվականներին ռուսական զորքերի արտասահմանյան արշավանքի ժամանակ 3-րդ բանակի, իսկ Կուտուզովի մահից հետո նաև ռուս–պրուսական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Թաղված է Լիֆլյանդիայի Բեկլոր կալվածքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 320)։